AM
28 September 2000 - 14:06 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 45,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը ԱՊՀ մի շարք պետությունների հատկացրել է 45,5 մլն դոլար` ռազմական աջակցության ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, գումարը հատկացվել է 6 պետությունների` Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Ուզբեկստանին, Ադրբեջանին եւ Մոլդովային: Վերնշված բոլոր պետությունները, բացի Հայաստանից, հանդիսանում են ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ պետություններ: Վաշինգթոնը հայտարարել է, որ ֆինանսական աջակցությունը ԽՍՀՄ նախկին պետությունների տարածքային անկախությունը ամրապնդելու փորձ է: