ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը հաղորդել է, որ, ըստ ամենայնի, Հայաստան եւ Ադրբեջան կայցելի 2001 թվականի հունվարին, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը:
Սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող «Կովկասը այսօր. տարածաշրջանային համագործակցության եւ ՆԱՏՕ-ի հետ գործակցության հեռանկարները» միջազգային կոնֆերանսում` Ջորջ Ռոբերթսոնը այցերի հետաձգումը բացատրել է Հարավսլավիայում հնարավոր ճգնաժամով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ կայունությունը Եվրոպայի հարեւան պետություններում Եվրոպայի կայունության գրավականն է: