Հատուկ «օլիմպիական արտոնագրեր» 2012թ. Մեծ Բրիտանիա ժամանելու համար չեն պահանջվի, այդ մասին հայտարարել է Միացյալ թագավորության մշակույթի, զանգվածային միջոցների ու սպորտի նախարար Ջերեմի Հանթը:
Ինչպես հայտնում է itar-tass.com-ը, Ջերեմի Հանթը Լոնդոնում ներկայացրել է զբոսաշրջիկներին գրավելու և 2012թ. նրանց քանակը 4 մլն հասցնելու ծրագիրը:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և ավարտվում են օգոստոսի 12-ին: Լոնդոնը Օլիմպիադան կընդունի արդեն երրորդ անգամ:






