Վանես Մարտիրոսյանը (30-0, 19 KO’s) իր հաջորդ մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 29-ին Օկլահոմայում (ԱՄՆ): Հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու կոլումբիացի Ռիչարդ Գուտիերեսը (26-7-1, 16 KO’s), հաղորդում է boxingnews24.com-ը:
WBC Silver տիտղոսակիր Մարտիրոսյանը պետք է հանդիպեր Ալֆրեդո Անգուլոյի հետ, բայց մենամարտը չի կայացել: Հետո բանակցություններ են ընթացել Պավել Վոլյակի հետ, բայց նա հրաժարվել է բռնցքամարտել Մարտիրոսյանի հետ: Այնուհետև հայ մարզիկի թիմը մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Գուտիերեսի հետ:






