AM
27 Սեպտեմբեր 2011 - 06:01 AMT

«Մեծ սաղավարտի» առաջին տուրից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է 3 միավորով

Սան Պաուլոյում մեկնարկել է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսի հետ (Իսպանիա) և վստահ հաղթանակ տարել: Առաջին տուրից հետո Արոնյանը երեք միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մնացած պարտիաներում Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) ոչ ոքի են խաղացել և ունեն մեկական միավոր:

Երկրորդ տուրում հայ շախմատիստը խաղալու է Կարլսենի հետ, Իվանչուկը` Պոնսի, Նակամուրան` Անանդի:

Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1:

Շախմատիստները խաղում են երկուական շրջանով: Մրցաշարի երկրորդ մասը տեղի է ունենալու իսպանական Բիլբաո քաղաքում և ավարտվելու է հոկտեմբերի 11-ին: