AM
28 Սեպտեմբեր 2011 - 13:29 AMT

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղացանկում փոփոխություններ են կատարվել

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, hոկտեմբերի 16-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 25-րդ տուրի «Փյունիկ» – «Բանանց» և «Իմպուլս» – «Միկա» հանդիպումները տեղափոխվել են և կկայանան հոկտեմբերի 17-ին:

Իսկ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Փյունիկ» – «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի հոկտեմբերի 14-ին` երևանյան ժամանակով 15:00-ին, հանրապետական մարզադաշտում:

Այդ հանդիպումը կվերախաղարկվի, քանի որ ՀՖՖ Գործկոմը նման որոշում է ընդունել հանդիպման գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ոչ օբյեկտիվ գործողության պատճառով: Այդ խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել Վարազդատ Արոյանը: