Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ֆուտբոլի ակադեմիայում հավաք է անցկացնելու Մակեդոնիայի և Իռլանդիայի հետ խաղերից առաջ:
Մակեդոնիայի հետ հանդիպումը, որը կայանալու է սեփական հարկի տակ, մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների մոտ, և խաղից երկու շաբաթ առաջ արդեն վաճառված են բոլոր տոմսերը:
FAF (First Armenian Front) ֆան-շարժման մասնակիցները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են լայնածավալ ակցիաներ:
Շարժման մասնակիցները և բոլոր ցանկացողները հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով ժամը 16:00-ին հավաքվելու են Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ: Ակցիայի մասին ավելի մանրամասն PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է FAF ղեկավարող խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը. «Մենք բոլորս կրելու ենք մեր հավաքականի մարզահագուստը, երգելու ենք մեր երգերը և բացականչելու կարգախոսները: Ժամը 18:00-ին սկսվելու է մեր երթը Մաշտոցոյի պողոտայով, Հյուսիսային պողոտայով, Աբովյան, Բյուզանդ փողոցներով: 18:20-ին նախատեսում ենք հասնել մարզադաշտ, իսկ այնտեղ խաղից առաջ և խաղի ընթացքում սպասվում են աներևակայելի անակնկալներ»:
«Մակեդոնիան շատ լավ թիմի ունի, նրանց հետ առաջին խաղը ցույց տվեց, որ մրցակիցը մեզ համար շատ բարդ է և անհարմար: Իմ կարծիքով, մակեդոնացիների հետ խաղը շատ մեծ նշանակություն ունի, և մակեդոնցի ֆուտբոլիստները դեռ չեն զգացել նման ճնշում տրիբունաների կողմից, որը լինելու է հոկտեմբերի 7-ին»,- ասել է Պետրոսյանը:






