Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին: Հոկտեմբերի 3-10-ը ազգային ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում, բաց կլինի միայն հոկտեմբերի 3-ի հավաքը:
Հոկտեմբերի 7-ին հանրապետական մարզադաշտում հայկական ընտրանին կընդունի Մակեդոնիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 11-ին` վերջին խաղում «Aviva Stadium»-ում իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ:
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի» Ռուսաստան) և Գևորգ Կասպարով («Միկա»):
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Միկա»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («Սանատ Նաֆթ», Իրան), Լևոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան):
Կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան («Բանանց»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արազ Օզբիլիս («Այաքս», Հոլանդիա), Զավեն Բադոյան («Իմպուլս»):
Հարձակվողներ` Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Մարկոս Պիզելլի («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան) և Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան):






