AM
14 September 2000 - 13:16 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱԴԼԵՆ ՕԼԲՐԱՅԹԻՆ, ՈՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՑ»

14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նյու-Յորքում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մադլեն Օլբրայթին, որ իրեն «անհանգստացնում է այսպես կոչված Հայկական օրինագիծը, որը քննարկվելու է ԱՄՆ-ի Կոնգրեսում»:
Ջեմը ասել է. «Թուրքիան հզոր երկիր է: Նման բանաձեւեր կարող են ամենուր ընդունվել, սակայն Թուրքիային դա չի անհանգստացնում: Սակայն ես ցավում եմ, որ մեր դեսպանատունը Վաշինգտոնում այդքան ժամանակ եւ ջանք է գործածում այս խնդրի շուրջ»:
Իսմաիլ Ջեմը նշել է, որ «ի տարբերություն անցած տարիների, երբ «այսպես կոչված հայոց ցեղասպանության» թեման առաջ էին քաշում սփյուռքահայերը, անցած 8 ամիսների ընթացքում արդեն Հայաստանի կառավարությունն է լրջորեն ներքաշվել այդ գործընթացին»: Թուրքիայի ԱԳ նախարարը ասել նաեւ, որ նախագհ Քլինթոնը ասել է իր թուրք գործընկերոջը, որ «փորձում է կասեցնել Կոնգրեսի հայամետ նախաձեռնությունները»:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին ԱՄՆ-ի Պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հետեւյալ հայտարարությունն էր արել. «Մենք շատ ենք խոսել թուրքերի հետ 1915-ին Թուրքիայում կատարված 1 միլիոն հայերի կոտորածի մասին: Այս թեման կազմում է թուրքական կողմի հետ մեր բանակցությունների մեծ մասը»: –0–