Լոնդոնում ավարտվել է թեթև ատլետիկայի մրացումների համար նախատեսված մարզադաշտի բացումը, որտեղ կանցնեն 2012թ. Օլիմպիական խաղերը:
Մարզադաշտը նախագծել է իտալական մի ընկերություն, այն կառուցվել է սինթետիկ նյութերի կիրառմամբ, հայտնում է sport-express.ru-ն:
Նման նյութեր կիրառվել են նաև Պեկինում, որտեղ հինգ համաշխարհային ռեկորդ սահմանվեց: Մարզադաշտը կտեղավորի 80 հազար հանդիսատես, կառույցի արժեքն է 486 մլն ֆունտ ստերլինգ: Հենց այդ մարզադաշտում կանցնին 2012թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:






