AM
4 Հոկտեմբեր 2011 - 06:01 AMT

Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Անդրանիկ Հակոբյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Բաքվում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի վերջին ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն և աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) իր երկրորդ մենամարտն է անցկացրել 1/16 եզրափակչում: Հայ մարզիկի հակառակորդն էր Թոմաշ Յաբլոնսկին (Լեհաստան), որին նա հաղթել է 5:3, 7:4 և 6:5 հաշվով:

Հակոբյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ և մրցելու է հոկտեմբերի 4-ին: Եթե նրան հաջողվի հաղթանակ տանել այս մենամարտում, ապա ուղեգիր կնվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի համար:

Առաջնությունում խաղարկվում են 92 ուղեգրեր, որոնք նվաճում են 1-8-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները: