Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականը արդեն ժամանել է Երևան և իջևանել է Golden Tulip հյուրանոցում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, մակեդոնացի երկրպագուներին մարզադաշտում կհատկացվի առանձին սեկցիա:
Հայաստանի ֆեդերացիան հայտնում է նաև, որ հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 18:00-ին մուտքը մարզադաշտ բաց կլինի, որպեսղի երկրպագուները նախապես զբաղեցնեն իրենց տեղերը:
Ընտրական խաղը Հայաստանի ու Մակեդոնիայի միջև սկսվելու է 20:00-ին, հայկական թիմը 14 միավորով Եվրո-2012 B խմբում 3-րդ տեղում է, իսկ Մակեդոնիան՝ 7 միավորով 5-րդ:






