AM
7 Հոկտեմբեր 2011 - 04:08 AMT

Kodak-ի նոր անջրանցիկ տեսախցիկը մինչև 10 մետր խորության տակ աշխատում է 2 ժամ

Kodak ընկերությունը թողարկել է նոր անջրանցիկ տեսախցիկ` Playfull-ը, այն ունի pop-out USB և նկարում է HD վիդեո և ունի նկարվածը միանգամից կիսելու հնարավորություն դեպի էլ.փոստը, Facebook և YouTube, գրում է DesignBoom-ը։

Playfull-ի չափսերն են 55 x 93.3 x 12 mm, այն կշռում է 85 գրամ և ունի 2 դյույմ LCD էկրան։ Այն ջրանցիկ է և կարող է աշխատել շուրջ երկու ժամ 10 մետր խորության տակ։ Ջրում անգամ կարողանում է white balance ռեժիմը ստանալ, որն ավտոմատ կերպով ուղղում է նկարների գույները։ Տեսախցիկն ունի 2X թվային zoom։

Տեսախցիկը նկարում է նաև սև և սպիտակ, սեպիա և անգամ 70-ականների ռեժիմով։

Playfull-ն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի ուշ աշնանը 100 դոլարով։ Այն ունի մինչև 32Գբ հիշողության քարտ ավելացնելու հնարավորություն։