AM
7 Հոկտեմբեր 2011 - 05:42 AMT

Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը

Հոկտեմբերի 6-ին իսպանական Բիլբաո քաղաքում վերսկսվել է շախմատի «Մեծ սաղավարտի» սերիայի եզրափակիչ մրցաշարը: Բոլոր 6 մասնակիցները խաղացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսն էր: Շախմատիստները ոչ ոքի են խաղացել և վաստակել մեկական միավոր: Ոչ ոքիից հետո Արոնյանը 7 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Նույնքան միավորներ ունի նաև Հիկարու Նակամրուան (ԱՄՆ), նա պարտություն է կրել Վասիլի Իվանչուկից, որը 13 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ոչ ոքի են խաղացել Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), նրանք նույնպես ունեն 7-ական միավոր և զբաղեցնում են 4-րդ և 5-րդ տեղերը:

7-րդ տուրում Արոնյանը խաղալու է Կառլսենի հետ, Իվանչուկը` Պոնսի, Նակամուրան` Անանդի: