AM
10 Հոկտեմբեր 2011 - 07:13 AMT

Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Մեր պատանի և երիտասարդ սամբիստները 2011թ. ապրիլի 14-18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ: