AM
10 Հոկտեմբեր 2011 - 07:38 AMT

Իռլանդիա-Հայաստան խաղի գլխավոր մրցավարը կլինի իսպանացի Իտուրալդո Գոնսալեսը

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային խաղը Իռլանդիայի ու Հայաստանի միջև կվարի իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսը:

Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ավիվա» մարզադաշտում, որը տեղավորում է 51 700 հանդիսատես:

Իռլանդիային հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հնարավորութուն կստանա պայքարելու Եվրո-2012 եզրափակչի ուղեգրի համար: Այս խաղում հայ ֆուտբոլիստներին միայն հաղթանակ է հարկավոր, հակառակ դեպքում արդյունքը ձեռնատու կլինի Իռլանդիային:

Հայկական հավաքականը 17 միավորով 3-րդ տեղում, իսկ Իռլանդիան 18 միավորով 2-րդ տեղում է: