AM
10 Հոկտեմբեր 2011 - 09:02 AMT

Երևանում մեկնարկել է Futures դասի «Փլեյ Սիթի Գավաթ» կանանց մրցաշարը

Հոկտեմբերի 10-ին «Օրանժ Թենիս» ակումբում մեկնարկել է Futures դասի «Փլեյ Սիթի Գավաթ» կանանց մրցաշարը` 10 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով :

Մրցաշարին մասնակցում են հայ թենիսիտուհիներ Անի Ամիրաղյանը,Նունե Խաչատրյանը և Օֆելյա Պողոսյանը Մրցաշարի առաջին համարն է հանդիսանում Անաստասիա Կրիմալսկան, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Հիշեցնենք, որ այս մրցաշարին նախորդում էր 25 000 ²ØÜ ¹áɳñ մրցանակային ֆոնդով Վիվա-Սել ՄՏՍ Գավաթը, որում բավականին լավ հանդես եկավ Անի Ամիրաղյանը:

Վիվա-Սել ՄՏՍ գավաթի հաղթողը դարձավ Միացյալ Նահանգների թենիսիտուհի Ջուլիա Կոհեն:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան հուլիս ամսին արդեն անցկացրել էր Futures դասի տղամարդկանց երկու մրցաշար: