AM
6 Սեպտեմբեր 2000 - 14:18 AMT

ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

06.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ-ի Կոնգրեսում 1915-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումը կարող է դառնալ Նյու-Յորքում ՄԱԿ-ի «Հազարամյակի գագաթնաժողովի» շրջանակներում կայանալիք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման հիմնական հարցերից մեկը:
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են Անատոլիական նորությունների գործակալությանը, որ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը կդիմի Բիլլ Քլինթոնին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը կանխելու խնդրանքով` «հաշվի առնելով այն զգայունությունը, որը ցուցաբերում է Թուրքիան այս հարցում»: –0–