Անի Ամիրաղյանը դուրս մնաց Futures դասի Play City մրցաշարի քառորդ եզրափակչից, որի մրցանակային ֆոնդը 9 մլն դրամ է (25 հազար դոլար):
Թենիսիստուհին քառորդ եզրափակչում երեք սեթում 4:6, 6:4 և 6:2 հաշվով զիջեց Տատիա Միկաձեին (Վրաստան):
Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա զուգախաղերի եզրափակիչներն ու մենախաղերի կիսաեզրափակիչները:
Մինչ այդ հոկտեմբերի 3-9 Երևանում տեղի ունեցավ թենիսի մեկ այլ միջազգային մրցաշար:
Նոյեմբերին Հայաստանի թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպուըմ լրագրողների համար, որին կմասնակցեն ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:






