AM
14 Հոկտեմբեր 2011 - 11:07 AMT

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ռոտերդամում հոկտեմբերի 16-ին կմեկնարկի Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր մարզուհիները. Հայկուհի Նահապետյանը`51կգ,Կարինե Գևորգյանը`57կգ,Արմինե Սինապյանը`60կգ և Աշխեն Սիմոնյանը`75կգ: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:

Մարզուհիներին ռինգ կուղեկցեն վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանը և Արսեն Դավթյանը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: