AM
30 July 2003 - 18:55 AMT

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 50 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ

Տնտեսական նորությունների գործակալությունը «Նեզաոիսիմայա գազետա» թերթի հետ համատեղ հերթական անգամ որոշել է Ռուսաստանի ձեռներեցների քաղաքական ազդեցիկության վարկանիշը: Այդ ցուցակի 31-րդ տողը զբաղեցնում է «Տռոյկա-դիալոգ» եւ «Ռոսգոսստրախ» ընկերությունների ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Ռուսաստանյան աղբյուրների համաձայն, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով 136 հավակնորդների թվեւմ ձեռներեցների վարկանիշը որոշել է 61 փորգագետ: Ռուսաստանի ազդեցիկ ձեռներեցների ցուցակը գլխավորում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ղեկավար Անատոլի Չուբայսը: