AM
17 Հոկտեմբեր 2011 - 06:52 AMT

Լևոն Հայրապետյանի թիմը Լեհաստանի առաջնությունում նվազագույն հաշվով հաղթել է «Զագլեբիեին»

Այս հանգստյան օրերին հայ լեգիոներներն անցկացրել են հերթական խաղերն իրենց ակումբներում: Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» 27-րդ տուրում խաղացել է «Ռոստովի» հետ: Յուրա Մովսիսյանի թիմը հաղթել է 2:0 հաշվով և 35 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Լեհական «Լեխիան», որտեղ հանդես է գալիս Լևոն Հայրապետյանը, 1:0 հաշվով հաղթել է «Զագլեբիեին» և 12 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:

Իրանի առաջնությունում Լևոն Պաչաջյանի «Սանատ Նավթը» ոչ ոքի (1:1) է խաղացել «Շահինի» հետ և 10-րդ տուրից հետո 14 միավորով 7-րդ տեղում է: