Հայ բռնցքամարտուհի Արմինե Սինաբյանը (64կգ) Ռոտտերդամում Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
1/4 եզրափակչում Սինաբյանը հաղթանակ է տարել Մարգարիտա Չանևայի (Բուլղարիա) նկատմամբ: Հոկտեմբերի 20-ը առաջնությունում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 21-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները: Հայ մարզուհին կհանդիպի չեխ Մարտինա Շմորանզովայի հետ: Անկախ մենամարտի արդյունքից Սինաբյանն ապահովել է իր բրոնզե մեդալը:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:






