Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 20-ին մեկնել է Պոդոլսկ, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու և մեկնելու է Փարիզ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Հավաքին մասնակցելու են Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը (69 ք/կ), Տիգրան Մարտիրոսյանը (77 ք/կ), ծանրքաշայիններ Հայկ Հակոբյանը և Ռուբեն Ալեքսանյանը։
Իսկ Առաքել Միրզոյանը (77 ք/կ) և Արայիկ Միրզոյանը(85 ք/կ) պատրաստվելու են աշխարհի առաջնությանը Հայաստանում օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ։
Հավաքականի հետ Պոդոլսկ են մեկնել գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, ինչպես նաև Փաշիկ Ալավերդյանը և Ալեքսան Կարապետյանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Փարիզում աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-13-ը և խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր։






