AM
20 Հոկտեմբեր 2011 - 11:45 AMT

Արմեն Վարդանյանը Ուկրաինայի հավաքականի կազմում դարձել է սամբոյի աշխարհի առաջնության հաղթող

Հայ սամբիստ Արմեն Վարդանյանը, որը ներկայացնում է Ուկրաինան, Ռիգայում կայացած պատանիների և երիտասարդների շարքում աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ Վարդանյանի հետ աշխատում է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Յուրի Օսիպյանը։

Հայաստանի հավաքականի համար աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Գրիգոր Մխիթարյանը, արծաթե մեդալ՝ Տիգրան Կիրակոսյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել Մաքսիմ Մանուկյանը, Կարեն Տոնոյանը, Մհեր Կարապետյանը և Ռոզա Խաչատրյանը։