ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2014-ի աշխարհի առաջնության և 2013-ի Համադաշնության գացաթի խաղերի օրացույցը ԱԱ բացման խաղը կկայանա հունիսի 12-ին Սան Պաուլոյում, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին «Մարականա» մարզադաշտում։ Ընտրական մրցաշարի խաղերը տեղի կունենան հունիսի 12-26-ը, 1/8 եզրափակչի խաղերը՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը, քառորդ եզրափակչի խաղերը՝ հուլիսի 4-5-ը, կիսաեզրափակչի խաղերը՝ հուլիսի 8-9-ը, երրորդ տեղի համար խաղը՝ հուլիսի 12-ին եզրափակչից մեկ օր առաջ։
Բրազիլիան հունիսի 15-ին կընդունի 2013-ի Համադաշնության գավաթը, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում։






