Ռոտերդամում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Հայ մարզուհի Արմինե Սինաբյանը (64կգ ք/կ) դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Սինաբյանի մրցակիցը չեխ Մարտինա Շմորանզովան էր, որի հանդեպ նա վստահ հաղթանակ տարավ:
Հոկտեմբերի 22-ին հայ մարզուհու մրցակիցը կլինի թրքուհի Թաթար Գուլզումը:
Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները դուրս են մնացել հետագա պայքարից: Հայկուհի Նահապետյանը (51կգ ք/կ) զիջել է Կարոլոնե Միչալժուկին (Լեհաստան). Նատալիա Բիրիուկը (Ուկրաինա) նոկաուտով հաղթել է Կարինե Գևորգյանին (57 կգ ք/կ), իսկ Աշխեն Սիմոնյանը (75 կգ ք/կ) չի կարողացել դիմակայել Լումինիտե Էլենե Տուրչինին (Ռումինիա):






