AM
19 August 2000 - 15:56 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ «ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նկատվում են «դրական միտումներ եւ հեռանկարներ»:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը, Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է «ակտիվ մասնակցություն ցուցաբերել» Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:
Լեոնիդ Կուչման հաղորդել է, որ նա այս մասին տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանին, եւ վերջինս «ըմբռնումով է ընդունել Ուկրաինայի այս դիրքորոշումը»: –0–