AM
24 Հոկտեմբեր 2011 - 08:10 AMT

Հայաստանի ֆուտզալի հավաքականը գրավել է երկրորդ տեղը ԱԱ որակավորման փուլի A խմբում

Թբիլիսիում ավարտվել է ֆուտզալի աշխարհի առաջնության առաջին որակավորման փուլը: Հայաստանի ֆուտզալի հավաքականն ավարտել է ելույթները երկրորդ տեղում: Վերջին խաղում հայ մարզիկները հաղթեցին Մալթային 4:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր: Մինչ այդ Հայաստանը ոչ ոքի խաղաց Վրաստանի ու Մոլդովայի հետ:

Հաջորդ փուլ է դուրս եկել Վրաստանի հավաքականը, որը գրավել է խմբում առաջին տեղը՝ վաստակելով 7 միավոր: Մոլդովան երրորդ տեղում է 4 միավորով, իսկ Մալթան առանց միավորների զբաղեցրել է վերջին՝ 4-րդ տեղը: