AM
27 Հոկտեմբեր 2011 - 07:16 AMT

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Կորսիկայի միջազգային մրցաշարում

Շախմատի միջազգային մրցաշարում, որն անցնում է Կորսիկայի Բաստիա քաղաքում, արդեն 7 տուր է կայացել:

Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթանակ է տարել Վասիֆ Դուրաբելի նկատմամբ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը մի քանի այլ շախմատիստների հետ:

Ավետիք Գրիգորյանը Եհուդ Շաչարից ավելի ուժեղ գտնվեց և ունի 5 միավոր: Վահե Բաղդասարյանը ոչ ոքի է խաղացել Ռաուֆ Մամեդովի հետ՝ նույնպես վաստակելով 5 միավոր:

Մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ տարբեր երկրներից: