AM
30 July 2003 - 18:29 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Բաքուն հույս է հայտնում, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, «ինչը համապատասխանում է ոչ այնքան Ադրբեջանի, որքան հենց Թուրքիայի շահերին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախօրեին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության կոչն Անկարային` թուրք-հայկական սահմանը բացելու վերաբերյալ: «Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ը իրոք զբաղվում է խաղաղության եւ կայունության ապահովմամբ, ապա պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ, որն ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- ընդգծել է Ադրբեջանի նախարարը: