16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների` Ղրիմում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժնողովի շրջանակներում նախատեսված է Հարավային Կովկասի երեք պետությունների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը` «3+1» բանաձեւով:
«Կովկասյան քառյակի» հանդիպմանը, մասնավորապես, նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասի «Կայունության պակտի» գաղափարը:
Իսկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն հայտարարել է, որ օգոստոսի 18-19-ին Յալթայում նախատեսում է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: –0–