Ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզՏԸ) անդամ-պետությունների ղեկավարների Դուշանբեյում ապրիլի 27-ին կայանալիք համաժողովում կբավարարվի Հայաստանի դիմումը` ԵվրԱզՏԸ Միջպետական խորհրդին առընթեր մշտական դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Այդպիսով, Հայաստանը Մոլդովայից եւ Ուկրաինայից հետո կդառնա նման կարգավիճակ ունեցող երրորդ երկիրը: Հիշեցնենք, որ ԵվրԱզՏԸ-ի մեջ են մտնում Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: