Առաջին միջին քաշային կարգում WBC Silver տիտղոսակիր բռնցքամարտիկ Վանես Մարիտրոսյանը հաղթանակ է տարել կոլումբացի Ռիչարդ Գուտիերեսի հանդեպ: Մենամարտը տեղի է ունեցել Թաքերվիլում (ԱՄՆ) առաջին միջին քաշային կարգում (մինչև 69,9 կգ):
Մարտիրոսյանը վստահ էր գործում ռինգում և 10 ռաունդների արդյունքում հաղթանակ տարավ 100:90, 100:90 և 99:91 հաշվով:
Հաղթանակից հետո Մարիտրոսյանը մտադիր է մենամարտել առաջին միջին քաշային կարգում WBС վարկածով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ:






