AM
31 Հոկտեմբեր 2011 - 08:19 AMT

Արթուր Աբրահամը տևական ընդմիջումից հետո ռինգ դուրս կգա 2012 թվականի հունվարին

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է ռինգ դուրս գալ 2012 թվականի հունվարին:

«Հունվարին ես կմենամարտեմ ոչ թե միջին քաշային կարգի շրջանակներում, այլ մինչև 75 կգ լիմիտով: Այդ քաշը համաձայնեցված է մրցակցի հետ, որը դեռ հայտնի չէ, սակայն լինելու է ուժեղ ու հայտնի, համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակից: Հաջորդ տարի ես կրկին չեմպիոն կստանամ»,-Աբրահամի խոսքերն է հաղորդում allboxing.ru-ն:

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը պատմել էր, որ մտադիր է մենամարտ անցկացնել 2011թ. դեկտեմբերին Գերմանիայում: «Ինձ անհրաժեշտ է մի քանի մենամարտ անցկացնել, մինչև որ ես պատրաստ կլինեմ նվաճել միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճելուն: Այսինքն, մի քանի մարտեր կլինեն միջանկյալ կարգերում և հետո արդեն մինչև 72,6 կգ քաշային կարգում»: