14.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Իրանը շահագրգռված է Հայաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով արեւմտյան ուղղությամբ ավտոճանապարհների շինարարությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին:
Նրա խոսքերով, արտաքին առեւտրային գործարքների զարգացման նպատակով Իրանը մտադիր է դառնալ Հարավային Կովկասում ավտոճանապարհների ժամանակակից ցանցի ստեղծման նախագծի մասնակից: Մենաղարիշվիլին նշել է նաեւ, որ Իրանը Վրաստանին առաջարկել է երկարացնել Իրան-Հայաստան գազատարը Եվրոպայի ուղղությամբ: Հեռանկարում այս առաջարկը կարող է ստանալ իրական զարգացում, ընդգծել է Մենաղարիշվիլին: –0–