Նոյեմբերի 1-ին FIDE-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է 2802 միավորով զբաղեցնել 3-րդ տեղը։
Հայ գրոսմայստերներից Սերգեյ Մովսիսյանը զբաղեցնում է 34-րդ տեղը, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդ։
Էլինա Դանիելյանը կանանց վարկանիշում 2507 միավորով 16-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 29, Լիլիթ Գալոյանը՝ 78։ Կանանց շարքում առաջին տեղը զբաղեցնում է չինացի շախմատիստ Հոու Յիֆանը 2568 միավարով։
Պատանիների շարքում 20-ակի մեջ Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցնում է 18-րդ տեղը, նա իր ակտիվում ունի 2586 միավոր։






