AM
1 Նոյեմբեր 2011 - 07:25 AMT

Հրանտ Մելքումյանը Կորսիկայի կայծակնային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը

Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում կազմակերպված փառատոնի շրջանակներում անցկացվեց կայծակնային մրցաշար: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, նվաճեց երրորդ մրցանակը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովից (Ադրբեջան): Վահե Բաղդասարյանը և Աղասի Ինանցը վաստակեցին 6,5-ական միավոր: Ինանցը միակ մասնակիցն էր, որ պարտության մատնեց Մամեդովին, հաղորդում է armchess.am-ը: