ԱՄՆ միշտ պաշտպանել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը: Այս մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Նրա խոսքերով` «նման նախաձեռնություններից մեկն է հանդիսանում հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որը մինչ այժմ էլ շարունակում է իր գործունեությունը»: Դեսպանը հայտարարել է, որ այդ հանձնաժողովի դիմումը Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոն, որը 1915 թվականի հայերի զանգվածային ոչնչացումը որակել է որպես «ցեղասպանություն», կարող է «լուրջ ավանդ» ներդնել հայ-թուրքական երկխոսության հետագա զարգացման գործում: