ԱՊՀ երկրների նախագահների հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Յալթայում սեպտեմբերի 19-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ԶԼՄ-ները, այսօր հայտնել է ԱՊՀ Գործադիր Կոմիտեի նախագահ Յուրի Յարովը: Նա նաեւ տեղեկացրել է այսօր Մոսկվայում ավարտված ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի արդյունքների մասին` նշելով, որ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` արժութային շուկաների ինտեգրումից մինչեւ Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 60-ամյակի նշումը: Նիստի ընթացքում ԱՊՀ վարչապետների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կիրգիզիայի վարչապետ Նիկոլայ Թանաեւը: