Նոյեմբերի 3-ին Քեյփթաունում (ՀԱՀ), որտեղ ընթանում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 ք/կ) հաղթանակ է տարել։
Հայ ձյուդոիստն առաջին շրջանում հաղթանակ է տարել Թոմ Շմիտի (Լյուքսեմբուրգ) նկատմամբ և անցել հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը լինելու է Գերտ Մաեսը (Բելգիա)։
Նույն օրը հանդես է գալու նաև Գոռ Հարությունյանը, որը նույնպես այս տարի դարձել է Եվրոպայի չեմպիոն և մրցելու է հաղթող Անդրես Ռոմերոյի (Իսպանիա) հետ։






