AM
3 Նոյեմբեր 2011 - 15:06 AMT

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստան – Ավստրիա հանդիպման հաշիվն առայժմ ոչ ոքի է` 0,5:0,5

Նոյեմբերի 3-ին հունական Պորտո Կարրաս հանգստավայրում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կհանդիպի Ավստրիայի հավաքականի հետ:

Հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը սև ֆիգուրներով 21-րդ քայլին կիսել է միավորները Մարկուս Ռագգերի հետ: Հայաստան – Ավստրիա հանդիպման հաշիվն առայժմ ոչ ոքի է` 0,5:0,5:

Վլադիմիր Հակոբյան – Ստեֆան Քինդերման, Գաբրիել Սարգսյան – Դավիթ Շենգելիա և Ռոբերտ Հովհաննիսյան – Ռոբերտ Քրեիսլ պարտիաները շարունակվում են: