Վահագնի թաղամասն ամեն տարի նոյեմբեր ամսին կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են առողջ ապրելակերպը:
Միջոցառումն ունի 2 հիմնական նպատակ`առողջ ապրելակերպի խրախուսումն Հայաստանում` «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործությունն է:
Միջոցառման արդյունքում ստացված շահույթը` ինչպես նախորդ տարիներ, այս տարի ևս կտրամադրվի մանկատներին Նոր Տարվա կապակցությամբ երեխաներին նվերներ գնելու համար:
Հրավիրվածների ցանկում են ԱՄՆ դեսպանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Մասնակցում եմ մոտավորապես 150 մասնկից և 150 հյուր:






