27.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մոտակա 10 օրվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեւինոն երկու հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 31-ին Գլենդելում Քեւինոն հանդես կգա ելույթով` բանակցային գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ: Այս միջոցառումը կազմակերպել են Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն եւ Ամերիկայի Հայկական Համագումարը: Օգոստոսի 2-ին վերնշված հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ Սան-Ֆրանցիսկոյում կկայանա Քեւինոյի եւս մեկ ելույթ, որը նվիրված կլինի ԱՄՆ-ի դերին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:–0–