Հայաստանը դարձել է Տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի լիիրավ անդամ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս որոշումն ընդունվել է ապրիլի 24-ին Բրյուսելում կայացած Եվրահամաժողովի 87-րդ նստաշրջանում: Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը առաջին հերթին Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններին հնարավորություն է ընձեռնում աշխատել ամբողջ եվրոպական տարածքում` իրականացնելով բեռնափոխադրումներ ինչպես Հայաստանի համար, այնպես էլ ցանկացած եվրոպական պատվիրատուի համար: