AM
25 Ապրիլ 2003 - 14:50 AMT

ԱՆԿԱՐԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՓԱՐԻԶՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն «ափսոսանք» եւ «վրդովմունք» է հայտնել Փարիզի կենտրոնում Կոմիտասի հուշարձանի բացման կապակցությամբ, որը խորհրդանշում է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ այդ հուշարձանն անվանվել է «ատելության արձան»: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններում դեռեւս մնում է 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչման հետեւանքով առաջացած «բացասական հետքը»: