25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանը գտնում է, որ հայ-իրանա-հունական եռակողմ համագործակցությունը ունի փայլուն հեռանկարներ: Իրանի մայրաքաղաքում կայացած եռակողմ կոմիտեի նիստի ավարտից հետո այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին:
Կոմիտեի նիստին քննարկվել են եռակողմ վեց ենթակոմիտեների աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ Իրանի, Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարների` աշնանը Աթենքում նախատեսվող հանդիպման նախապատրաստման հարցերը: –0–