AM
25 Ապրիլ 2003 - 14:47 AMT

ԱՄՆ ՀՊԱՐՏ ԵՆ, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ

Միացյալ Նահանգները հպարտ են, որ հանդիսանում են հին ժառանգություն ունեցող երիտասարդ պետության` Հայաստանի բարեկամը: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ամերիկահայերին ուղղված իր ավանդական ուղերձում: «Մենք խորացնում ենք մեր համագործակցությունը, որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար ապահովենք անվտանգ, բարեկեցիկ եւ արժանի ապագա: ԱՄՆ հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը հասնելուն: Մենք նաեւ օգնում ենք Հայաստանին, որը ջանքեր է գործադրում իր ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ամրապնդման համար», – հայտարարել է Ջորջ Բուշը: