AM
21 July 2000 - 15:21 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 17-ից 20-ը Վաշինգտոնում էր գտնվում Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվող դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Բանակցությունների ընթացքում քննարկվեց – նախաստորագրվեց Զարգացման վարկային համաձայնագրի նախագիծը: Հուլիսի 19-ին ստորագրվեց բանակցությունների ավարտի մասին արձանագրությունը:
Վարկային ծրագրով նախատեսվում է 11.4 մլն դոլար հատկացում` Հայաստանի դատական իշխանության տեխնիկական բազայի ամրապնդման համար: –0–