Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել հայազգի եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ, ինչը դարձել է օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ: Բախումը առաջացել է այն բանից հետո, երբ հայազգի պատգամավոր Համլետ Մովսիսյանը կոչ է արել խորհրդարանականներին մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ալի Յուզբաշեւը այդ առիթով բողոք է հայտնել եւ ասել է, որ Մովսիսյանը պետք է մտածի Վրաստանի մասին, այլ ոչ թե հարեւան երկրի խնդիրների մասին: Մինչ նիստի ընդհատումը պատգամավորները, խոսնակ Նինո Բուրջանաձեի առաջարկությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել են Կովկասի տարածաշրջանում եւ այլ երկրներում անմեղ զոհ դարձած բոլոր ազգությունների խաղաղ մարդկանց հիշատակը: